Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մարզերի դպրոցներում լողավազաններ չկան, աշակերտները լողը ցամաքո՞ւմ են սովորելու

Մարզերի դպրոցներում լողավազաններ չկան, աշակերտները լողը ցամաքո՞ւմ են սովորելու
25.02.2025 | 11:36

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներից միայն Իջևանի թիվ 1 դպրոցում լողավազան կա, տավուշցի աշակերտները լողը ցամաքո՞ւմ են սովորելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ